Գիտությունը և նորարարությունը քայլում են համըթաց։

ԵՄ Հորիզոն 2020

ԵՄ Հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր Հորիզոն 2020

Հորիզոն 2020-ը  հետազոտությունների և  նորարարության ԵՄ խոշորագույն ծրագիր է ` շուրջ  80 միլիարդ եվրո բյուջեով, նախատեսված 7 տարվա համար (2014 -2020 թթ.): Հորիզոն 2020-ը  ԵՄ նորարարության ռազմավարությունը  իրականացնող ֆինանսավորման գործիքն է, և այն բաց է բոլորի համար: Հորիզոն 2020-ը նաև ուղղված է գիտության ոլորտում ԵՄ միջազգային համագործակցության խթանմանը: 2016թ.-ի նոյեմբերին Հայաստանն ասոցացվեց Հորիզոն 2020-ին, և Հայաստանի գիտնականները և կազմակերպություններն այժմ կարող են մասնակցել Հորիզոն 2020-ի  բոլոր մրցույթներին՝ ԵՄ անդամ երկրների հետ հավասար պայմաններով: Հորիզոն 2020-ը ուժեղ շեշտվածություն ունի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վրա՝ ճանաչելով  նրանց եվրոպական տնտեսության հենասյուն և  աճի ու   բարգավաճման  շարժիչ:  Սա արտացոլվում է  Հորիզոն 2020-ի կառուցվածքով և բյուջեի բաշխվածությամբ:

Աջակցությունը տրամադրվում է EIC Accelerator Pilot նախաձեռնության ներքո, որն օժանդակում է պայծառ գաղափարներ և միջազգայնորեն ծավալվելու հավակնություն ունեցող նորարարներին, ձեռներեցներին, փոքր ընկերություններին և գիտնականներին: Դուք կարող եք դիմել և' որպես անհատ ՓՄՁ, և' ձեր գործընկերների հետ միասին: Աջակցությունը տրամադրվում է 500.000 –ից մինչև 2.5 մլն, Եվրոյի չափով դրամաշնորհի, ինչպես նաև մինչև 15 մլն. Եվրոյի չափով վարկերի հասանելիության տեսքով: Ծրագիրն առաջարկում է նաև ուղեկցման և մենթորինգի ծառայություններ՝ ֆինանսավորում ստացած ընկերություններին:

Նորարարական բիզնեսներն անշուշտ դժվարանում են ֆինանսավորում ստանալ. Նրանց պրոդուկտները կարող են բարդ բնույթ ունենալ, տեխնոլոգիաները կարող են փորձարկված չլինել, իսկ շուկաները՝ առհասարակ գոյություն չունենալ: Այս մարտահրավերին արձագանքելու նպատակով ՛՛Հորիզոն 2020՛՛-ն իր ՛՛Ռիսկերի ֆինանսական ապահովման հասանելիություն՛՛ գործողության միջոցով սկսնակ ընկերություններին օգնում է ավելի հեշտ օգտվել վարկերից:

 

Հորիզոն 2020 համագործակցային նախագծեր (ՓՄՁ + գործընկեր)

Գիտական ասպարեզում գործող ՓՄՁ-ները կարող են դիմել Հորիզոն 2020-ի համագործակցային նախագծերի մրցույթին՝ ԵՄ տարբեր երկրներից առնվազն 2 միջազգային գործընկերների հետ համատեղ:

Լրացուցիչ   տեղեկատվության   համար   խնդրում   ենք   այցելել.

http://ec.europa.eu/research/participants/portal/desktop/en/funding/index.html

Առավելությունները

Մասնակցությունը Հորիզոն 2020-ին տալիս է որոշակի առավելություններ ՓՄՁ-ների համար, որոնք անշուշտ ազդեցություն կունենան ինչպես դրանց աճի, այնպես էլ մրցունակության վրա: Առաջին հերթին սա հնարավորություն է տալիս համագործակցել ոչ միայն ՓՄՁ-ների, այլև ակադեմիական և արդյունաբերական գործընկերների հետ: Այն կարող է օժանդակել ՓՄՁ-ներին՝ կապեր հաստատել հետագա գիտական նախագծերի կամ այլ գործարար հնարավորությունների համար, ներառյալ որպես ենթակապալառու հանդես գալը: Հորիզոն 2020-ը կարող է նաև ուղղակիորեն օգնել փոքր ընկերություններին՝ զարգացնել և շուկայահանել իրենց արտադրանքը,   ինչպես  նաև  հասանելի   դարձնել  InnovFin  ծրագրի շրջանակներում գործող  ֆինանսավորումը՝  վարկերի և վենչուրային կապիտալի տեսքով (http://www.eib.org/products/blending/innovfin/):

Պարզեցրու հաջողված Horizon 2020 դրամաշնորհային հայտաձևի ընթացակարգը՝ անվճար

Ուրախ ենք տեղեկացնել, որ Valuefy™ platform ավտոմատ առցանց հարթակը քայլ առ քայլ ուղղորդում է Ձեզ գրել հաջողված Horizon 2020 առաջարկ: Valuefy™ հարթակի օգտատերերը հնարավորություն կունենան տեսնել փաստարկների, աղյուսակների և նկարազարդումների օրինակներ, ինչը կդարձնի իրենց առաջարկի բովանդակությունը որոշակի և կտպավորի գնահատողներին: Բոլոր նշված ուղեցույցները ամբողջովին ավտոմատ են և, ինչն ավելի կարևոր է,  ցանկացած հայտատուի համար հիմնական ծառայություններն անվճար են և հասանելի:

Valuefy™-ի օգտատերերի համար այժմ հասանելի է արդյունավետ գրված ուղեցույցը, առաջարկվող վերնագրերը, ենթավերնագրերը և հոդվածները, դրանց համար անհրաժեշտ ռեսուրսները, տպավորիչ նկարազարդումները և աղյուսակները, որոնք կընդգծեն առաջարկի կարևորագույն հատվածները:

Վերջապես, Horizon 2020-ի առաջարկ գրելը մինչ այսօր երբեք չի եղել այսքան նպատակաուղղված և մանրամասն ուսուցողական բնույթի տեղեկատվությամբ լի գործընթաց, ինչը նպատակ ունի գերազանցել առաջարկի տարբեր հատվածների արժեքը և տպավորել գնահատողներին:

Այստեղ դուք կարող եք ստանալ անվճար հիմնական ծառայություն և հրավիրել այլոց` միանալ:

 

Հորիզոն 2020-ի ծառայությունները

Նպատակ ունենալով խթանել ՓՄՁ-ների առավել ակտիվ մասնակցությունը ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին, ՁԵՑ Հայաստանը Հորիզոն 2020-ի հնարավոր հայտատուներին տրամադրում է հետևյալ ծառայությունները.

  • Տեղեկատվության տարածում և իրազեկման բարձրացում,
  • Տեղեկատվական միջոցառումների, դասընթացների և գործարար համագործակցության հաստատման միջոցառումների կազմակերպում,
  • Աջակցություն և խորհրդատվության տրամադրում՝ նախագծերի առաջարկների նախապատրաստման և ներկայացման հարցում,
  • Գործընկերների որոնում,
  • Շարունակական խորհրդատվություն՝ գաղափարի ձևավորումից մինչև նախագծի ներկայացում և ծրագրի իրականացում,
  • Օժանդակություն ԵՄ անդամ երկրներում կազմակերպված գործարար համագործակցության հաստատման միջոցառումներին հայտատուների մասնակցությանը:

Ծառայություններ ուղղված նորարարության աջակցմանը

Նպատակ ունենալով բացահայտել հավակնոտ ընկերությունների նորարարության կառավարման ներուժը, ՁԵՑ Հայաստանը տրամադրում է հետևյալ նորարարական աջակցության ծառայությունները.

  • ԵՄ տարբեր գործիքներ օգտագործող ձեռնարկությունների նորարարական ներուժի վերլուծություն,
  • Ընկերության նորարարական կառավարման բարելավում – Նորարարական կառավարման կարողությունների ընդլայնում,
  • Տեխնոլոգիայի փոխանցում,
  • Ընկերության համար համապատասխան տեխնոլոգիայի ընտրություն՝ ընկերության նորարարության զարգացման նպատակով:

Միաժամանակ, Հորիզոն2020 ծրագրի շրջանակներում ազգային կոնտակտային անձինք ևս կօգնեն ձեզ դիմել ծրագրի ֆինանսավորմանը:

 

Հ2020 ծրագրի ներքո գործընկեր կարող եք որոնել այստեղ․

http://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/grants/applying-for-funding/find-partners_en.htm:

 

Միաժամանակ, կարող եք ներբեռնել ծրագրի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերը, ինչպես նաև ՛՛Հորիզոն 2020՛՛-ի 2018-2020թթ. աշխատանքային ծրագիրը: